Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը այլևս չի ցանկանում փորձել գնել ՊՍԺի հարձակվող Կիլիան Մբապպեին և նրանց գլխավոր թիրախը Մարկուս Ռեշֆորդն է:

Թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վստահ է, որ Ռեշֆորդը կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: