«Յուվենտուսին» զրկեցին 10 միավորից

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դաշնային վերաքննիչ դատարանը «Յուվենտուսին» զրկել է 10 միավորից Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆիկտիվ կապիտալի շահույթի գործով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատախազությունը պահանջել է հանել թուրինյան ակումբից 11 միավոր։

Հունվարին Մասիմիլիանո Ալեգրիի թիմն արդեն զրկվել էր 15 միավորից, սակայն մի քանի ամիս անց «Յուվենտուսի» բողոքարկումը բավարարվեց, և միավորները ժամանակավորապես վերադարձվեցին ակումբին։

Մինչ միավորներից զրկելը «Յուվենթուսը» 69 միավորով երկրորդն էր Ա Սերիայում, այժմ թիմը 59 միավորով 7-րդ տեղում է: