«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը այլևս չի ցանկանում փորձել գնել ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապպեին և նրանց գլխավոր թիրախը Մարկուս Ռեշֆորդն է:
Թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վստահ է, որ Ռեշֆորդը կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: