«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի նպատակների մասին հաջորդ մրցաշրջանում:
«Բարդ մրցաշրջան ստացվեց, թիմը ցանկանում էր պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար: Ինչ որ բան չստացվեց մեզ մոտ, հաջորդ մրցաշրջանում մենք ավելի ուժեղ կլինենք, վստահ եմ:
Պետք է ներկայումս պայքարենք Չեմպիոնների Լիգայի գոտում մնալու համար, իմ ֆուտբոլիստները նվիրված են այդ ամենին», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 69 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: