Դուշան Վլահովիչի գործակալը խոսել է իր ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ակումբների մասին

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի գործակալ Մասիմո Բրամբատին, խոսել է իր ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ակումբների մասին։

«Երեք թիմ է հետաքրքրված։ Կարծում եմ, որ «Յուվենտուսը» լրջորեն կքննարկի այս առաջարկները։ Սրանք ամուր մակարդակի ակումբներ են՝ «Չելսին», «Բավարիան» և «Ատլետիկոն», – Բրամբատիի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb-ը։

Նշենք, որ Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։