Հայտնի է, թե որտեղ իր կարիերան կշարունակի Հրանտ-Լեոն Ռանոսը

Ինչպես հայտնում են bmg.edits-ն և Bayern & Germany-ն, Հայաստանի ազգային հավաքականի և «Բավարիա-2»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է կարիերան շարունակել Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»:

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա հայ ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել գերմանական ակումբում և թիմին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։