Էրիկ տեն Հագ. «Կորոշենք կխաղա՞ նա վաղը, թե՞ ոչ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը տեղեկավրել է, որ թիմի առաջատար Մարկուս Ռեշֆորդը կարող է չմասնակցել թիմի առաջիկա խաղին:

«Մարկուս Ռեշֆորդը լավ է մարզվել ամբողջ շաբաթ, բայց այսօր իմացա, որ նա հիվանդ է: Կորոշենք կխաղա՞ նա վաղը, թե՞ ոչ»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է  90min-ը:

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Բորնմութի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 18:00-ին: