Աարոն Ռեմսդեյլ. «Ես կցանկանայի առնվազն տասը տարի անցկացնել «Արսենալում»»

«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը խոստովանել է, որ հույս ունի երկար ժամանակ մնալ ակումբում։

Օրերս 25-ամյա դարպասապահը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «զինագործների» հետ։

«Ես կցանկանայի առնվազն տասը տարի անցկացնել «Արսենալում», այլևս չեմ ցանկանում որևէ բան փոխել. Ակնհայտ է, որ ֆուտբոլը շատ արագ է փոխվում, բայց ես ցանկանում եմ հենարան լինել այս ակումբի համար, ինչ-որ յուրահատուկ բան անել և օգնել նվաճել գավաթներ»,- Ռամսդեյլի խոսքերն է մեջբերում Telegraph-ը, ում պայմանագրի ժամկետը «Արսենալը» դեռ չի հրապարակել:

Աարոն Ռեմսդեյլը լոնդոնցիների կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա 39 խաղում 45 գոլ է բաց թողել։