«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները կարող են մեծ բոնուսներ ստանալ

«Մանչեսթեր Սիթիի» հիմնական ֆուտբոլիստները կստանան ավելի քան 2 միլիոն ֆունտ (2,3 միլիոն եվրո) բոնուսներ՝ թրեբլ նվաճելու դեպքում, հայտնում է The Times-ը:

Աղբյուրի համաձայն՝ այն ֆուտբոլիստները, ովքեր ամենից հաճախ են մեկնարկային կազմում հայտնվում, կստանան այդ գումարից ավելին, եթե թիմը հաղթի Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան:

«Մանչեսթեր Սիթիի» լավագույն ֆուտբոլիստները Չեմպիոնների Լիգայում հաղթելու դեպքում կստանան 1 միլիոն ֆունտ, Չեմպիոնների Լիգայում հաղթելու դեպքում՝ 750 հազար ֆունտ, իսկ Անգլիայի գավաթում՝ 300 հազար ֆունտ ստեռլինգ: