Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի հրավերի նախաձեռնողը «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան է, ով ֆուտբոլիստի հետ արդեն աշխատել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։

Այս մրցաշրջանում 32-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: