«Շիրակը» ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման վերաբերյալ տեղեկատվություն է տարածել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն է տարածել:

«Հարգելի շիրակցիներ, ֆուտբոլային հանրություն
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն ծանուցում է ուղարկել, որ հարցուցվել է 12 կետից կազմված վարույթ ենթադրյալ կարգապահական խախտումների վերաբերյալ և անհրաժեշտ է համարել, որ նշված մեղադրանքների մասով «Շիրակը» ներկայացնի սեփական դիրքորոշումը։
Նիստը կայանալու է այսօր։ Կարծում ենք` կողմերի շահերից է բխում, որ նիստը տեսաձայնագրվի և այն հասանելի լինի բոլորին։ Կոչ ենք անում վարույթ հարուցած մարմնին ապահովել նիստի ընթացքի հեռարձակումը»,- ասված է հաղորդագրության մեջ: