Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին տեղեկություն կա

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիսի 18-ին բուժզննում է անցել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան Ռոզանոյի Humanitas ինստիտուտում բուժզննում է անցել։ «Ներաձուրիների» կիսապաշտպանի մոտ մկանային լարվածություն կա: Նրա վիճակը մոտ օրերս կվերագնահատվի»,-  ասված է հաղորդագրության մեջ: