Մարկո Վերատտին ցանկանում է տեղափոխվել իսպանական գրանդ

ՊՍԺի կիսապաշտպան Մարկո Վերատտին հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ, հայտնում է RMC Sport-ը։ 30-ամյա իտալացին կարիերայի նոր մարտահրավեր է փնտրում:

Նա փարիզյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Այս մրցաշրջանում Վերատտին անցկացրել է 35 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։