Դիդյե Դեշամը խոսել է Էդուարդո Կամավինգայի խաղի մասին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի խաղի մասին։

«Խաղալով խաղադաշտի կենտրոնում՝ Կամավինգան ավելի շատ հաճույք է ստանում ֆուտբոլից: Նա չի սիրում խաղալ եզրում, բայց ես նշում եմ, որ նա ունի բոլոր անհրաժեշտ որակները այս դիրքում խաղալու համար»,- Դեշամի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: