Իսպանական «Սելտայի» կիսապաշտպան Գաբրիել Վեյգան կարող է տեղափոխվել Անգլիական Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբ։
Ինչպես հայտնում է Teamtalk-ը, 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները դիտարկում են Վեյգային՝ որպես Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի այլընտրանք։
Վեյգիայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո, իսկ «Սելտայի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գաբրիելը անցկացրել է 32 խաղ, որոնցում դարձել է ինը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։