«Թոթենհեմը» կփորձի ձեռք բերել նոր հարձակվողի

«Ունիոն Բեռլինի» հարձակվող Շերալդո Բեքերը գրավել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների ուշադրությունը։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, 28-ամյա հարձակվողով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ֆուլհեմը», «Վեսթ Հեմը» և «Թոթենհեմը»:

Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում նա խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: