Հայտնի է, թե որքան կարժենա Ռուբեն Նևեշի տրանսֆերը «Բարսելոնայի» համար

Պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական «Վուլվերհեմփթոնին», կարող է հայտնվել իսպանական գրանդում:

Ինչպես հայտնում են Todofichajes-ը, կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է գնել 26-ամյա պորտուգալացու տրանսֆերը։ Հավանական տրանսֆերը կարող է արժենալ 40 միլիոն եվրո:

Նևեշը «Գայլերի» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Կողմերի միջև ընթացիկ պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: