«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ասել է, որ դեռ հավատում է, որ իր թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
Կիսաեզրափակչի առաջին խաղում «ռոսոներիները» 0։2 հաշվով պարտվեցին «Ինտերին»։
«Մենք պետք է գործենք հավասարակշռված, ու կոմպակտ: Հասկանում ենք, թե որքան կարևոր է լինելու առաջին գոլը՝ անկախ նրանից, թե որ րոպեին է այն խփվում։
«Ինտերի» դեմ պատասխան խաղի մասին մենք սկսել ենք մտածել կիրակի առավոտյան պետք է ճիշտ մտածելակերպով մոտենանք խաղին։
Բոլորը կենտրոնացած են և կփորձեն փոխել այն իրավիճակը, որում բոլոր խաղադրույքները մեր օգտին չեն:
Քչերը կպատկերացնեին, որ «Միլանը» այսքան հեռուն կգնա Չեմպիոնների Լիգայում, բայց հիմա մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ինտեր» – «Միլան» պատասխան հանդիպումը կանցկացվի այսօր՝ մայիսի 16-ին, և կմեկնարկի 23.00-ին: