«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեմպիոնական շքերթ են կազմակերպել (լուսանկարներ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները մասնակցել են Իսպանիայի առաջնությունում թիմի հաղթանակին նվիրված շքերթին։ Ֆուտբոլիստները շրջել են Բարսելոնա քաղաքով՝ տոնական կորտեժով:

Ինչպես հայտնում է Sport.es-ը, միջոցառման ժամանակ փողոց են դուրս եկել 76.000 երկրպագուներ։

Բացի տղամարդկանց թիմից շքերթին մասնակցել է նաև «Բարսելոնայի» կանանց թիմը, որն այս մրցաշրջանում նույնպես դարձել է Իսպանիայի չեմպիոն։