Ռուբեն Նևեշը համաձայն է տեղափոխվել իսպանական գերակումբ

«Բարսելոնան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Վուլվերհեմփթոնի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 26-ամյա Նևեշը համաձայնել է «Բարսելոնայի» կողմից իրեն առաջարկած անձնական պայմաններին և այժմ սպասում է, որ ակումբները պայմանավորվեն: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է շուրջ 40 միլիոն եվրո։

Նևեշի պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։