Մադրիդի «Ռեալը» կփորձի գնել ՊՍԺ-ի աստղի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» կարող է խոշոր գործարք կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում.

Ըստ Fichajes-ի լրագրողների՝ Մարոկկոյի հավաքականի և ՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին հայտնվել է «արքայական» ակումբի թիրախում։

24-ամյա պաշտպանը Մադրիդի «Ռեալի» սան է։ «Սերուցքայինների» կազմում նա ելույթ է ունեցել 2017-ից 2020 թվականներին։ Աշրաֆը փարիզյան գրանդում է հանդես գալիս 2021 թվականից։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագիրը հաշվարկված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: