«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կմասնակցի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը։
«Կևին դե Բրույնեն հրաշալի մարզվում է, նա լիովին պատրաստ է։ Բացի Նաթան Ակեյից, բոլորը հրաշալի մարզավիճակում են»,- ասել է մասնագետը մամուլի ասուլիսում։
Նշենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը գանգատվել էր ոտքի ցավերից և բաց էր թողել ապրիլին կայացած մի քանի հանդիպում։