Ալֆոնսո Դեյվիսի ծառայություններով հետաքրքրված է մանչեսթրյան գրանդը

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ծառայություններով, հայտնում է Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում է նաև Մադրիդի «Ռեալը»:

22-ամյա կանադացին «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 70 միլիոն եվրո։