«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն լուրերը, թե կատալոնական ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայով։
«Տեսնենք, թե ինչպես է Լա Լիգան արձագանքում մեր կենսունակության ծրագրին:
2015 թվականին Բերնարդույի տեղափոխությունը «Բարսելոնա» գրեթե կատարված փաստ էր: Ես Պորտուգալիայում էի նրա գործակալի հետ։
Նա թոփ ֆուտբոլիստ է, բարձրակարգ ֆուտբոլիստ, բայց նա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է։ Ես ասելու ոչինչ չունեմ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։