Կատալոնական «Բարսելոնան» նոր տրանսֆերային նպատակ ունի

Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն շարունակում է մնալ «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը:

Ինչպես հայտնում են Goal.com պորտալի լրագրողները,ակումբի ղեկավարությունը պատրաստ է լուրջ գումար ծախսել ֆուտբոլիստի տրանսֆերի վրա։ Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» նախատեսում է 45 միլիոն եվրո առաջարկել 18-ամյա հարձակվողի համար։

«Արսենալը», «Չելսին», «Նյուքասլը» և ՊՍԺ-ն նույնպես ցանկանում են գնել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Հավելում ենք, որ Ռոկեի աշխատանքային պայմանագիրը ներկայիս ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2027 թվականի դեկտեմբեր։