Անգլիական գրանդը ցանկանում է գնել Ադրիեն Ռաբյոյին

«Մանչեսթեր Յունայթեդը» վերսկսել է հետաքրքրությունը «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի նկատմամբ, հայտնում է L’Equipe-ը:

Անցած ամառ անգլիական ակումբը պայմանավորվել էր 28-ամյա ֆրանսիացու գնման հարցում, սակայն կողմերը համաձայնության չեն եկել ֆուտբոլիստի պայմանագրի կետերի շուրջ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հուլիսի վերջը, նա կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է Ռաբյոյով և կցանկանար նրան տեսնել իր թիմում: