ՊՍԺ-ն կարող է խզել պայմանագիրը Նեյմարի հետ

ՊՍԺ-ն մտադիր է խզել պայմանագիրը թիմի հարձակվող Նեյմարի հետ, հայտնում է Sports Zone-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունը ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսի հետ միասին դիտարկում է ֆուտբոլիստ հեռանալու տարբեր տարբերակներ:

Ավելի վաղ Le Parisien-ը հայտնել էր, որ Նեյմարը դժգոհ է եղել, որ ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ցույց են անցկացրել իր տան մոտ։

Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Նա այժմ ապաքինվում է կոճի վնասվածքից։