Պաշտոնական․ Ալեխանդրո Գրիմալդոն կտեղափոխվի Գերմանիա

Լևերկուզենի «Բայերը» սոցցանցերում հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի հետ։

27-ամյա իսպանացին չորս տարվա պայմանագիր է կնքել «Բայերի» հետ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը նա կանցկացնի «Բենֆիկայում», որից հետո ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Լևերկուզենի «Բայերին»։

Նշենք, որ ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնությունում 8 գոլային փոխանցում է կատարել։