RedBird Capital-ը, որին պատկանում է «Միլանը», դիտարկում է թիմի ղեկավարության և մարզչական շտաբի հնարավոր հեռացման հարցը, եթե նրանք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճեն, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, Չեմպիոնների Լիգայից ռոսոներիների բացակայությունից տնտեսական վնասը կկազմի առնվազն 50 միլիոն եվրո, ինչի կապակցությամբ RedBird-ը կարող է հեռացնել «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին և մարզական տնօրեն Պաոլո Մալդինիին։
Նշենք, 35 տուրից հետո «Միլանը» 61 միավորով 5-րդն է Ա Սերիայում։