Դոմինիկ Սոբոսլայը կարող է տեղափոխվել Անգլիա

«Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում», հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի սկաուտները հետևել են հունգարացու խաղին Բունդեսլիգայի 32-րդ տուրի՝ «Վերդերի» դեմ խաղում (2:1), որում հաղթական գոլը 90+6-րդ րոպեին խփեց Սոբոսլայը։ Նշենք, ոչ «Լայպցիգի» հետ նրա պայմանագրում 70 միլիոն եվրոյի չափով ազատման կետ կա։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։