Կլեման Լենգլեն կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Կլեման Լենգլեն չի շտապում մշտական ​​հիմունքներով տեղափոխվել լոնդոնյան թիմ։

Ինչպես հայտնում է լրագրող Ռոջեր Տորելլոն՝ ֆրանսիացին նախ ցանկանում է իմանալ թիմի նոր մարզչի անունը՝ նախքան ամբողջական տրանսֆերի համաձայնությունը։

Նշենք, որ Լենգլեի տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», որը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի գումար ստանա կազմն ուժեղացնելու համար։

Ֆուտբոլիստին «Թոթենհեմ» է հրավիրել Անտոնիո Կոնտեն, ով մրցաշրջանի ընթացքում հեռացվել է լոնդոնյան ակումբից։