Մաուրիսիո Պոչետինոն այս շաբաթ կմեկնի Լոնդոն և պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Կողմերի համագործակցության պայմաններն արդեն համաձայնեցված են, կողմերին մնում է միայն ստորագրել փաստաթղթերը։ Պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով։
Հիշեցնենք, որ «Չելսին» մրցաշրջանի ընթացքում երկու անգամ փոխեց գլխավոր մարզչին, սկզբում պաշտոնանկ արվեց Թոմաս Տուխելը, իսկ հետո փոխարինվեց Գրեհեմ Փոթերը։
Նշենք, որ ներկայումս թիմի գլխավոր մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է։