«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Սաբիցերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
«Վեսթ Հեմի» հետ խաղում ավստրիացի ֆուտբոլիստը վնասել է մենիսկը։
Այսպիսով, Զաբիցերը չի կարողանա օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» Պրեմիեր Լիգայի «Բորնմութի», «Չելսիի» և «Ֆուլհեմի» հետ հանդիպումներում, ինչպես նաև չի խաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակչում։
29-ամյա Զաբիցերը, «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։