«Թոթենհեմը» գտել է Ուգո Լյորիսի փոխարինողին

«Բրենթֆորդի» դարպասապահ Դեյվիդ Ռայան կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում»։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը դիտարկում է իսպանացուն որպես Ուգո Լյորիսին փոխարինելու թեկնածու, ով այս ամառ կլքի ակումբը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի վետերանը լավ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Բրենտֆորդի» կազմում անցկացրել է 36 հանդիպում  և բաց թողել 46 գոլ։