ՊՍԺ-ն թիրախավորել է պորտուգալիայի հավաքականի աստղերից մեկին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան ՊՍԺ-ում Լիոնել Մեսսիին փոխարինելու թիվ մեկ թեկնածուն է, հայտնում է Le Parisien-ը:

Ըստ հրապարակման՝ փարիզյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի հետ։

Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականի ամռանը:

Այս մրցաշրջանում նա «քաղաքայինների» կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։