Ռոնալդ Կուման. «Չեմ կարծում, որ նա կվերադառնա «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական թիմ հնարավոր վերադարձի մասին։

«Նախագահ Լապորտան ցանկանում է պահպանել իր կերպարը, քանի որ նա հայտնի է որպես այն մարդ, ով բաց թողեց Մեսսիին: Չեմ կարծում, որ Մեսսին կվերադառնա «Բարսելոնա», Բուսկետսը կհեռանա, Ժորդի Ալբան նույնպես չի մնա, նրանք երեքով լավ ընկերներ են։

Չեմ զարմանա, եթե նրանք միասին գնան Մայամի կամ Սաուդյան Արաբիա»,- Կումանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։