Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Կիլիան Մբապպեի տրանսֆերի հետ կապված

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի բանակցելու ՊՍԺի հետ հարձակվող Կիլիան Մբապպեի համար, հայտնում է Marca-ն։

Հաղորդվում է, որ 2023 թվականին ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր չէ Մբապպեի մեծ աշխատավարձի պատճառով։

Իրավիճակը կարող է փոխվել միայն 2024 թվականին, եթե ֆրանսիացին որոշի հեռանալ ակումբից պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։

Նշենք, որ 2022 թվականին ֆրանսիացին կարող էր տեղափոխվել «Ռեալ», սակայն վերջին պահին երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 40 խաղի՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո: