«Բավարիայի» մարզական տնօրենը խոսել է Ժոաու Կանսելուի ապագայի մասին

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է թիմի պաշտպան Ժոաու Կանսելուի ապագայի մասին։

«Կանսելուն բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է։ Գնման հետ կապված դեռ ոչինչ չենք որոշել։ Մենք այդ մասին կմտածենք մրցաշրջանի վերջում»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ Կանսելուի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»: