Հայտնի է Մաուրիսիո Պոչետինոյի և «Չելսիի» միջև կնքվելիք պայմանագրի ժամկետը

ՊՍԺ-ի և «Թոթենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն այս մրցաշրջանի ավարտից հետո կզբաղեցնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ Ինսայդեր Սեզար Լուիս Մերլոյի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են գործարքի պայմանների շուրջ։ Պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2026 թվականը։

Պոչետինոն աշխատանքի կանցնի հունիսից։ Ֆրենկ Լեմպարդը կգլխավորի ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը։

Վերջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին» (2:2):

Անգլիական Պրեմիեր Լիգայի 35 տուրից հետո լոնդոնյան թիմը վաստակել է 43 միավոր և մրցաշարային աղյուսակում 11-րդն է։