«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ «չոր» հանդիպումներն անցկացրած դարպասապահն է:
Այսօր՝ մայիսի 13-ին, Անգլիայի առաջնության 36-րդ տուրում Էրիկ տեն Հագի սաները հաղթեցին «Վուլվերհեմփթոնին» (2:0): Այս հանդիպումը 16-րդն էր, որում դե Խեան ոչ մի գնդակ բաց չթողեց։
Այս պահին Ալիսոն Բեքերը, Նիկ Պոուպը և Աարոն Ռեմսդեյլը անցկացրել են 13 «չոր» հանդիպում։ Նրանցից ոչ մեկին չի հաջողվի այս ցուցանիշով առաջ անցնել դե Խեայից, սակայն նրանք դեռ հնարավորություն ունեն կիսել մրցանակը նրա հետ։