Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Անգլիա

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դաուդը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Անգլիա։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 27-ամյա ֆուտբոլիստը շուտով վերջնական որոշում կկայացնի ակումբում իր ապագայի վերաբերյալ:

Նշվում է, որ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Ա Սերիայից։

Գերմանացի ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։