Լիոնել Մեսսին կմասնակցի թիմի առաջիկա խաղին

ՊՍԺի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի «Այաչոյի» հետ խաղում կլինի թիմի մեկնարկային կազմում, հայտնել է փարիզեցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։

«Մեսսին կլինի թիմի մեկնարկային կազմում: Նա բարձր մակարդակով էր մարզվում, նրա վերաբերմունքը կատարյալ էր»,- Գալտիերի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ ՊՍԺն 35-ամյա ֆուտբոլիստը որակազրկել էր երկու շաբաթով՝ առանց թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու համար։

Նշենք, որ արգենտինացին տեսանյութում ներողություն խնդրեց հեռանալու համար և ի վերջո մեկ շաբաթ շուտ վերադարձավ թիմի հետ մարզումներին: