«Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն այս ամառ կարող է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է Foot Mercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ բրիտանացիները բանակցություններ են սկսել «Նապոլիի» հետ՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ֆուտբոլիստին շատ բարձր աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, սակայն ճշգրիտ գումարի մասին չի հաղորդվում։ Պաշտպանով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:
Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պաշտպանի համար վճարել 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։