«Բավարիան» որոշում է կայացրել Ժոաու Կանսելուի ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», կարող է մնալ գերմանական ակումբում, հայտնում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների ղեկավարությունը գոհ է 28-ամյա պորտուգալացու խաղից և ցանկանում է պահել ֆուտբոլիստին վարձակալության ժամկետի ավարտից հետո։

Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Բարսելոնան»: