Մուսա Դիաբին կարող է տեղափոխվել Անգլիա

Լևերկուզենի «Բայերի» եզրային հարձակվող Մուսա Դիաբին կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ կանի «Բայերին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: