Մադրիդի «Ռեալում» հանդես եկող բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ապագայում կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր ։
Այս կարծիքը հայտնել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը։
«Վինիսուսն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ես զարմացա, որ նա չկար «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։
Ժունիորն աշխարհի 3-4 լավագույն ֆուտբոլիստների թվում է։ Կարծում եմ՝ նա ապագայում կնվաճի «Ոսկե գնդակը»,- ասել է նախագահը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում: Վինիսիուսը դարձել է տասը գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ: