Օլիվեր Կան. «Նագելսմանը երկարաժամկետ պայմանագիր ուներ, մենք հավատում էինք նրան»

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Օլիվեր Կանը փորձել է բացատրել, թե ինչու է իր ակումբը որոշել բաժանվել Յուլիան Նագելսմանից, չնայած նրան, որ թիմի արդյունքները, ընդհանուր առմամբ, վատ չեն եղել նրա օրոք։

«Արդյունքները չարդարացրին սպասելիքները, հատկապես առաջնությունում։ Եկել էր պահը, երբ պետք էր ինչ-որ կերպ արձագանքել։ Նագելսմանը երկարաժամկետ պայմանագիր ուներ, մենք հավատում էինք նրան։ Բայց իրավիճակը չզարգացավ այնպես, ինչպես սպասում էինք, ուստի մենք պետք է որոշում կայացնեինք,- Կանի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը: