«Քյոլնի» գլխավոր մարզիչ Շտեֆան Բաումգարտը կմնա թիմում

«Քյոլնը» հայտարարել է գլխավոր մարզիչ Շտեֆան Բաումգարտի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Համաձայնագիրը երկարաձգվել է մեկ տարով՝ 2024 թվականի հունիսի 30-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

51-ամյա մասնագետը «Քյոլնը» մարզում է 2021 թվականի հուլիսից։

Բաումգարտի գլխավորությամբ անցկացրած 77 հանդիպումներում «այծերը» տարել են 28 հաղթանակ՝  խաղացել 23 ոչ-ոքի, 26 պարտություն կրելով։

2022/23 մրցաշրջանում Քյոլնը ժամանակից շուտ լուծեց Բունդեսլիգայում տեղը պահպանելու խնդիրը։