«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի առաջատարներից մեկի հետ

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ուսման Դեմբելեի հետ։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը 25-ամյա ֆրանսիացու հետ մինչև 2027 թվականը, կողմերն արդեն նախնական բանակցություններ են վարել։ Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»:

Աղբյուրը պնդում է, որ «Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ միասին Դեմբելեին համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստը:

Այս մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, խփել ութ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Վինգերի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։