Օլիվեր Կան. «Դա հսկայական ռիսկ կլինի»

«Բավարիայի» ղեկավարման խորհրդի անդամ Օլիվեր Կանը մեկնաբանել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի մասին լուրերը:

Հիշեցնենք, որ նեապոլիտանական թիմի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը նիգերիացու համար պահանջում է 150 միլիոն եվրո։

«150 միլիոն եվրո Օսիմհենի համար. Երբ խոսքը գնում է նման գումարի մասին, արժե հարց տալ՝ կա՞ երաշխիք, որ ֆուտբոլիստը համարժեք կխաղա նման գումարի դիմաց։

Դա հսկայական ռիսկ կլինի»,- Կանի խոսքը մեջբերում է Bild-ը։

Օսիմհենն այս մրցաշրջանում Իտալիայում դարձել է 23 գոլի հեղինակ։

Նիգերիացին Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»։